«Երբ որոշ երկրներ փորձեցին «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում և դեպի Եվրոպա իրանական միջանցքի փակում, Իրանը վճռականորեն դեմ արտահայտվեց այդ ծրագրին և խափանեց դրա իրականացումը»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։                
 

Գրական մրցույթ` կին արձակագիրների համար

Գրական մրցույթ` կին արձակագիրների համար
18.06.2014 | 14:40

1-ին գրական գործակալությունը հայտարարում է «Գույն» գրական մրցանակը: Մասնակցել կարող են կին արձակագիրները, տարիքային սահմանափակում չկա: Լեզուն՝ հայերեն: Ժանրը՝ պատմվածք: Թեման՝ «Գույն»: Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2014 սեպտեմբերի 1-ն է: Հայտերը կարող եք ուղարկել info@1litagency.am հասցեով: Պատմվածքները ժյուրիին ներկայացվելու են ծածկակոդով: Ժյուրիի անդամների ինքնությունը գաղտնի է:

1-ին գրական գործակալության հիմանդիր և գրական գործակալ ԱՐԵՎԻԿ ԱՇԽԱՐՈՅԱՆԻ փոխանցմամբ` գլխավոր մրցանակը պայմանագիրն է գործակալության հետ. հեղինակի մեկ ժողովածուի տպագրություն, թարգմանություն անգլերեն, ներկայացում միջազգային ասպարեզում: Կլինեն նաև անակնկալ մրցանակներ` գործակալության և մրցույթի գործընկերների կողմից:

-Ինչո՞ւ «Գույն»: Ինչո՞ւ միայն կանայք: Մրցույթը գենդերային թոհուբոհի հետ կապ ունի՞:
-Ոչ, պարզապես մեր գործակալությունը ուզում է գտնել և առաջ տանել կին գրողներին: Երբ արտասահմանում ներկայացնում ենք մեր ցանկը, միշտ հարցնում են` իսկ ո՞ւր են կանայք: Գործակալությունը ներկայացնում է քսան հեղինակի, որոնցից միայն երեքն են կին: Կա կանխակալ վերաբերմունք կին գրողների հանդեպ: Բոլորը ասում են` ասեք մի քանի համաշխարհային հայտնի կին գրողի անուն:
-Գույնը լայն հասկացություն է, ի՞նչ գործեր պետք է ներկայացնեն արձակագիրները:
-Կարելի է մեկնաբանել տարբեր կերպ: Տղամարդը կառուցում է աշխարհը, իսկ կինը գունավորում է այն: Տղամարդը կառուցում է տունը, իսկ կինը զարդարում է այն: Ժամանակակից հայ գրականությունը պետք է գունավորել կանացի գույներով: Մրցույթը հաջորդ տարիներին այլ խորագրեր է ունենալու:
-Գրական գործակալների անհրաժեշտության մասին հաճախ է խոսվում: Ի՞նչ կարող է փոխել մեր գրական կյանքում գործակալությունը:
-Գործակալի ինստիտուտը նոր է Հայաստանում, սակայն արդեն գործում է և առաջին արդյունքները երևում են: Եթե գրողը իմանա, որ ինքը պահանջված է, և ոչ միայն տեղական շուկայում, միգուցե դա բոլորովին այլ շունչ տա նրան:

Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ